Մատչելիության հղումներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով վիրավորվածներից 5-ի վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր


Երևան-Գյումրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով վիրավորված անձանցից 5-ն այս պահին գտնվում են Գյումրի բժշկական կենտրոնում: «Ազատության» հետ զրույցում ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ նրանց վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր, 5-ի կյանքին էլ վտանգ է սպառնում:

Տուժածների հարազատների փոխանցմամբ՝ նրանք վերադառնում էին Թուրքիայից, որտեղ այցելել էին պատմական Արևմտյան Հայաստան:

Ավելի վաղ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել է, որ պատահարի հետևանքով մահացել է 11 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG