Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է ադրբեջանական կողմի հերթական հաղորդումը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», - ասված է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: