Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում չեն բացառում, որ ռուս-ուկրաինական պատերազմը կշարունակվի 2024-ին


Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, արխիվ, Վաշինգտոն:
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, արխիվ, Վաշինգտոն:

ԱՄՆ ղեկավարությունը չի բացառում, որ պատերազմն Ուկրաինայում կշարունակվի 2024 թվականին, և, դա հաշվի առնելով, վարչակազմը պատրաստ է դիմել Կոնգրեսին՝ Կիևին լրացուցիչ օգնություն տրամադրելու խնդրանքներով։

Այդ մասին օգոստոսի 11-ին ճեպազրույցում ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:

Նա այդպես մեկնաբանել է հինգշաբթի օրը Միացյալ Նահանգների կառավարության դիմումը Կոնգրեսին 2023-ի ֆինանսական տարում Ուկրաինային լրացուցիչ օգնություն տալու խնդրանքով:

«Մենք կարծում ենք, որ դա այն անհրաժեշտ գումարն է, որը պետք է հայցել: Մենք հաշվի ենք առնում Ուկրաինայում ներկայիս ռազմական վիճակը և այն, որ ռազմական գործողությունները դեռ կշարունակվեն, երբ մենք կթևակոխենք հաջորդ ֆինանսական տարվա առաջին եռամսյակ»,- ասել է Քիրբին։

XS
SM
MD
LG