Օգոստոսի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով կմեկնի Բուդապեշտ։
Այցի ընթացքում երկու ղեկավարները կքննարկեն անվտանգության և տնտեսության բնագավառներին առնչվող հարցեր։
2019 թվականին Թուրքիայի ղեկավարը պաշտոնական այցով եղել է Բուդապեշտում: