Մատչելիության հղումներ

Սենատի ներկայացուցիչներին ներկայացվել է Հայաստանում անվտանգային իրավիճակը. ԱՄՆ դեսպան


ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիին հայաստանյան այցի ընթացքում ներկայացվել են Հայաստանում անվտանգային իրավիճակը և խաղաղության վերաբերյալ հեռանկարներ, հայտնում է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ իր թվիթերյան էջում արված գրառմամբ:

Նրանց, ըստ դեսպանի, հանդիպումներ են ունեցել նաև մարզերում:

ԱՄՆ Սենատի ներկայացուցիչները Հայաստանում են հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ։ Նրանք երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկել են անվտանգային հարցեր, նախորդ օրն էլ այցելել էին Կոռնիձոր, որտեղ արդեն երկրորդ շաբաթն է անշարժ կանգնած է Հայաստանից Արցախ հումանիտար բեռ տեղափոխող շարասյունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG