Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
ՊՆ-ից փոխանցում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Երևանում Լեհաստանի դեսպանության պաշտպանության հարցերով և ռազմաօդային ուժերի կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկին:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Սկվեչինսկիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն: