Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադ քաղաքի գործարաններից մեկում նախօրեին տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորածների թիվը հասել է 12-ի։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայի մարզային քննչական կոմիտեի աշխատակիցներին։
Պայթյունը տեղի էր ունեցել Սեգիև Պոսադում գտնվող «Զագորսկի օպտիկա-մեխանիկական» գործարանի տարածքում։
Պաշտոնական աղբյուրների պնդմամբ, սակայն, միջադեպը ռազմական նշանակություն ունեցող այս ձեռնարկության հետ անմիջական կապ չի ունեցել։ Պայթյունն, ըստ ТАСС-ի, տեղի էր ունեցել գործարանին հարող պահեստներում, որտեղ մեծ քանակության պիրոտեխնիկա էր պահվում։