Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել 101 բելառուս պաշտոնյաների և նրանց հետ կապված անձանց նկատմամբ


ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, արխիվ:
ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, արխիվ:

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի ևս 101 պետական պաշտոնյաների և նրանց հետ կապված անձանց նկատմամբ:

Այդ մարդիկ զրկվում են ամերիկյան մուտքի վիզաների իրավունքից: Պատժամիջոցի մասին հայտնել է ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Այս միջոցները ձեռնարկվել են Բելառուսում ժողովրդավարական ինստիտուտները քայքայելու կամ դրանց վնաս հասցնելու կապակցությամբ»,- ասել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Պատժամիջոցներ են կիրառվել, մասնավորապես, Բելառուսի պետական վերահսկողական կոմիտեի ֆինանսական հետախուզության վարչության ղեկավարության չորս ներկայացուցիչների, ինչպես նաև բելառուս գործարար Ալեքսեյ Օլեքսինի ընտանիքի անդամների նկատմամբ։

Բլինկենը Մինսկին կոչ է արել ազատ արձակել տարբեր հոդվածներով դատապարտված ընդդիմադիրներին՝ Մարիա Կոլեսնիկովային, Սերգեյ Տիխանովսկուն, Վիկտոր Բաբարիկոյին:

Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2020 թվականի օգոստոսի 9-ին։

Այդ երկրի ԿԸՀ-ի տվյալներով, գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է ձայների ավելի 80.1 տոկոսով, իսկ երկրորդ տեղը՝ ձայների 10.12 տոկոսով գրավել է Սվետլանա Տիխանովսկայան, ով չի ճանաչում ընտրությունների արդյունքները։

Հետագայում Տիխանովսկայան տեղափոխվել է Լիտվա, որտեղից շարունակում է քաղաքական գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG