Մատչելիության հղումներ

Բաքուն Վիլնյուսին կոչ է անում «չենթարկվել հայկական քարոզչությանը»


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, արխիվ, Բաքու:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, արխիվ, Բաքու:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն դիմել է Լիտվայի արտաքին գերատեսչության ղեկավար Գաբրիելիուս Լանդսբերգիսին՝ առաջարկելով նրան «Հայաստանին հորդորել ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել խաղաղ բանակցություններում»։

Հաջիզադեն Լանդսբերգիսին կոչ է արել «չենթարկվել հայկական քարոզչությանը», պնդելով, որ «Լաչինի ճանապարհը Հայաստանի կողմից չարաշահվել է վերջին երեք տարիներին»։

«Ցավոք, այդ ընթացքում Լիտվան լռել է»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Հաջիզադեն ավելացրել է, թե «Հայաստանի չարամիտ գործողությունները կասեցնելու համար Ադրբեջանը Լաչինի ճանապարհին սահմանային անցակետ է տեղակայել և առաջարկել է օգտագործել Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.) ճանապարհը՝ Ադրբեջանի Ղարաբաղի շրջան ապրանքներ մատակարարելու համար»։

«Ադրբեջանը հեշտացնում է մարդկանց տեղաշարժը Լաչինով երկու ուղղություններով»,- պնդել է Հաջիզադեն:

Այսօր ավելի վաղ Գաբրիելիուս Լանդսբերգիսը Թվիթերում գրել է, որ հարցը քննարկել է հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ և Բաքվին հորդորել է «ապահովել անարգել երթևեկությունը Լաչինի ճանապարհով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG