Վրաստանում Շովի առողջարանային գոտում օգոստոսի 3-ին տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 20-ի, հայտնել է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:
Այս պահին անհետ կորած է համարվում 12 մարդ, նրանց որոնումը շարունակվում է:
Օգոստոսի 7-ին Վրաստանում պետական սուգ էր այդ ողբերգության կապակցությամբ: Վրաստանի իշխանությունների փոխանցմամբ՝ «Շովիի առողջարանային համալիրն այլևս գոյություն չունի»: