Ադրբեջանի Զինված ուժերը պնդում են, որ այսօր կեսօրին Սոթքում հայկական անօդաչու թռչող սարք է չեզոքացվել։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ, խոսքը DJI Mavic 3 կվադրոկոպտերի մասին է, որը փորձել է թռիչքներ իրականացնել ադրբեջանական դիրքերի վրայով։
Պաշտոնական Բաքվի պնդմամբ, «կվադրոկոպտերի վայրէջքը ապահովվել է տեխնիկական հատուկ միջոցների կիրառմամբ»։
Երևանը դեռ չի արձագանքել Բաքվի հաղորմանը։ Օրեր առաջ Բաքուն կրկին հաղորդել էր Հայաստանից Լաչինի ուղղությամբ թռչող DJI Mavic 3 կվադրոկոպտեր հայտնաբերելու և առգրավելու մասին։
DJI Mavic 3 չինական արտադրության ամենափոքր անօդաչու սարքերից է, այն կիրառվում է ինչպես քաղաքացիական կյանքում այնպես էլ ռազմական, նախևառաջ հետախուզական նպատակներով։