Լոնդոնում «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում երեկ տեղի է ունեցել ֆուտբոլի աստղերի «կապույտ» և «դեղին» հավաքական ակումբների Game4Ukraine բարեգործական խաղը, որից ստացված հասույթը փոխանցվելու է Ուկրաինային:
«Կապույտների» թիվի ավագը համաշխարհային ֆուտբոլի աստղ, Ուկրաինայի հավաքականի և եվրոպական հզոր ակումբների, այդ թվում՝ «Չելսիի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն էր: «Դեղինների» ավագը Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն էր:
Խաղից առաջ երգչուհի Ջամալան կատարել է Ուկրաինայի օրհներգն, ապա ֆուտբոլիստներին և երկրպագուներին տեսաուղերձով դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
24-րդ րոպեին խաղն ընդհատվել է ի նշան 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ հարձակման:
Շևչենկոյից և Զինչենկոյից բացի, այդ խաղին մասնակցել են Սերգեյ Ռեբրովը, Ժերար Պիկեն, Պատրիկ Վիեյրան, Պետր Չեխը, Ջանֆրանկո Ձոլան և նախկին ու ներկայիս անվանի ավելի քան երկու տասնյակ այլ ֆուտբլիստներ:
«Կապույտների» թիմի մարզիչը Միացյալ Նահագների ֆուտբոլի կանանց հավաքականի մարզիչ Էմմա Հեյսն էր, իսկ «դեղիններինը»՝ Լոնդոնի «Արսենալի» նախկին մարզիչ, հիմա ՖԻՖԱ-ում աշխատող Արսեն Վենգերը:
Բարեգործական խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 2-2 հաշվով: Մարզադաշտում ներկա էին 32 հազար ֆուտբոլասերներ: Շահույթը կփոխանցվի Չերնիգով քաղաքում ռուսների գրոհներից ավերված շենքի վերակառուցմանը: