Մատչելիության հղումներ

Ռուսները Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտում են գրանցել


Ռուսաստանցի խաղաղապահները, արխիվ, Լեռնային Ղարաբաղ:
Ռուսաստանցի խաղաղապահները, արխիվ, Լեռնային Ղարաբաղ:

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում արձանագրել են հրադադարի խախտում, զոհեր և վիրավորներ չկան, ՏԱՍՍ ռուսական լրատվական գործակալությանը հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվական վարչությունից:

«Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր չկան: Փաստի վերաբերյալ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում»,- նշել է ՌԴ ՊՆ-ն։

Ըստ գերատեսչության, խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ կատարել Լեռնային Ղարաբաղում: 30 դիտակետերում իրագործվում է իրավիճակի մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի հսկողություն։

Ռուսները չեն նշում, թե կողմերրից որ մեկն է հրադադարի խախտում կատարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG