Վրաստանի արևմուտքում Ռաչայի լեռնային շրջանի Շովիի առողջարանային գոտում օգոստոսի3-ին տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 17-ի։
Այդ մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:
Այսօրվա դրությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են, 18 մարդ համարվում է անհետ կորած:
Օգոստոսի 7-ը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կարգադրությամբ Վրաստանում սգո օր է հայտարարվել: