Մատչելիության հղումներ

Ղազախստանում պայքարում են Ուկրաինայում ռուսական ագրեսիայի ոչ պաշտոնական խորհրդանիշների դեմ


Ղրիմի բռնակցման տարեդարձի
Ղրիմի բռնակցման տարեդարձի

Ղազախստանի կառավարությունը և դատախազությունը համատեղ միջոցներ են ձեռնարկում «էթնոքաղաքականացված խորհրդանիշներով» ապրանքների արգելք սահմանելու համար:

Խոսքը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության պատկերանշանի և Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին աջակցելու ոչ պաշտոնական խորհրդանիշների՝ Z և V տառերի մասին է:

Բացի այդ, արգելք կարող է սահմանվել այն ապրանքների վրա, որոնց վրա կան «Ռուսական բանակ» և «Պարկեշտ մարդիկ» գրություններ: Ցուցակում են նաև Քրդական աշխատավորական կուսակցության և «Արևելյան Թուրքեստանի» զինանշանները։

Ըստ հանրային շահերի պաշտպանության վարչության դատախազի, «տարբեր էթնիկ խմբերի առանձին ներկայացուցիչներ հանրային վայրերում ցուցադրում են տարբեր էթնիկ խորհրդանիշներ, որոնք հասարակության մեջ երկիմաստ տպավորություն են առաջացնում»։

Առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել Ղազախստանում նման ապրանք ներկրելու, արտադրելու և տարածելու համար։

Z և V տառերը դիտվում են որպես Ուկրաինա ռուսների ներխուժման ոչ պաշտոնական խորհրդանիշ և բազմիցս օգտագործվել են պատերազմին աջակցող ակցիաներում, այդ թվում՝ երեխաների մասնակցությամբ։

«Պարկեշտ մարդիկ» («Вежливые люди») պատկերանաշը առնչվում է 2014 թվականի գարնանը Ղրիմի բռնակցումն իրականացրած ռուսական հատուկ ստորաբաժանումների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG