Մատչելիության հղումներ

2023-ին ՌԴ կառավարության պլանավորած ծախսերի մեկ երրորդը բաժին է հասնում ռազմական կարիքներին. Reuters


2023 թվականին Ռուսաստանի կառավարության պլանավորած ծախսերի մեկ երրորդը բաժին է հասնում ռազմական կարիքներին, այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ռուսաստանյան պաշտոնական փաստաթուղթը։

Ըստ այդ փաստաթղթի՝ «Ազգային պաշտպանությանը» հատկացվել է ընդհանուր պետական ծախսերի 33,4 տոկոսը։

Reuters-ի գնահատմամբ՝ այսպիսով 2023 թվականին ռազմական կարիքների համար բյուջետային ծախսերի մասնաբաժինը ռեկորդային է 2011 թվականից ի վեր։ Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այդ ծախսերը նախկինում կազմում էին 14-23 տոկոս։ Գործակալությունը ենթադրում է, որ Ուկրաինայում պատերազմի շարունակությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտի ավելացմանը, որը հուլիսի սկզբին արդեն կազմում էր 2,6 տրիլյոն ռուբլի։

Ռուսաստանի կառավարությունը և ֆինանսների նախարարությունը միջազգային լրատվական գործակալության հարցերին չեն պատասխանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG