Մատչելիության հղումներ

Ըստ Ուկրաինայի ԱԱԾ-ի՝ ԱԹՍ-ը հարվածել է Նովոռոսիյսկի ռուսական ռազմածովային ուժերի բազային, վնասել ռուսական ռազմանավը


450 կիլոգրամ տրոտիլ կրող Ուկրաինայի ռազմածովային անօդաչու թռչող սարքը հարվածել է Նովոռոսիյսկիում գտնվող ռուսական ռազմածովային ուժերի բազային՝ վնասելով այնտեղ կայանված ռուսական ռազմանավը, «Ազատության» ուկրաինական ծառայությանը հայտնել են Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ իր զինված ուժերը հետ են մղել ուկրաինական ռազմածովային ուժերի երկու անօդաչու սարքերի հարձակումները Նովոռոսիյսկի բազայի վրա։ Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատևն էլ պնդել էր, որ հարձակումների հետևանքով զոհեր, վիրավորներ չկան։ Բայց ուկրաինական հատուկ ծառայության աղբյուրը «Ազատությանը» տեսանյութ է տրամադրել, որում երևում է, թե ինչպես է անօդաչու թռչող սարքը վնասում նավահանգստում կայանված «Օլենգորսկի Գորնյակ» խոշոր դեսանտային նավը։ Ըստ տարբեր աղբյուրների՝ նավում տասնյակ անձինք են գտնվել։

Նովոռոսիյսկ նավահանգստում տեղակայված Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումը հայտնել է, որ իր ենթակառուցվածքները չեն վնասվել, նավթի առաքումները շարունակվում են սովորական ռեժիմով։ Ընկերությունը, սակայն, նշել է՝ որոշում է կայացվել նավահանգստում նավերի տեղաշարժի ժամանակավոր արգելք սահմանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG