Մատչելիության հղումներ

Կիևի պնդմամբ` ռուսական հարձակման հետևանքով 40 հազար տոննա ցորեն է ոչնչացվել


«Այսօր առավոտյան տեղի ունեցած ռուսական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 40 հազար տոննա հացահատիկ է ոչնչացվել», - Twitter կայքում գրել է Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսանդր Կուբրակովը։

Պաշտոնյայի խոսքով՝ պահեստների և էլեվատորների վրա հարձակման հետևանքով ոչնչացված ցորենը նախատեսված էր աֆրիկյան մի շարք պետություններ, ինչպես նաև Իսրայել և Չինաստան արտահանման համար։

Reuters գործակալության տեղեկություններով՝ հարձակման հետևանքով հացահատիկի գինը միջազգային շուկայում աճել է շուրջ հինգ տոկոսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG