Մատչելիության հղումներ

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Ռուսաստանի նախագահի՝ Թուրքիա առաջիկա այցի մասին


Այսօր կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։

«Դրա ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի նախագահի՝ Թուրքիա կատարելիք առաջիկա այցի մասին», - տեղեկացնում է պաշտոնական Անկարան։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահներն անդրադարձել են նաև Ուկրաինայից գյուղմթերքի արտահանման մասին պայմանագրի հնարավոր վերագործարկմանը։

«Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրելու հացահատիկի արտահանման սևծովյան համաձայնագիրը կրկին կյանքի կոչելու ուղղությամբ», - հայտարարել է Էրդողանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG