Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ է տրամադրել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար:
«Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին», - հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:
68- ամյա արցախցուն՝ Պատարա գյուղի խաղաղ բնակչին, ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են շաբաթ օրը: Վագիֆ Խաչատրյանը, Կարմիր խաչի ուղեկցությամբ, Երևան էր տեղափոխվում հրատապ վիրահատության: