Մատչելիության հղումներ

Նիգերի վարչապետը պնդում է, որ նախագահը՝ չնայած խռովարարների կողմից ձերբակալվելուն, հրաժարական չի տա


Նիգերի վարչապետ Ահմուդու Մահամադուն, արխիվ
Նիգերի վարչապետ Ահմուդու Մահամադուն, արխիվ

Նիգերի վարչապետ Ահմուդու Մահամադուն ասել է, որ նախագահ Մոհամեդ Բազումը հրաժարական չի տալու, չնայած այն հանգամանքին, որ արդեն 5 օր է կալանված է հեղաշրջում կատարած զինծառայողների կողմից:

Արևմտյան Աֆրիկայի տարածաշրջանային կառույցի լիդերները խունտայի ղեկավարներին մեկ շաբաթ ժամանակ են տվել օրինական նախագահին ազատելու և նրա լիազորությունները վերականգնելու համար, սպառնալով հակառակ դեպքում ֆինանսական պատժամիջոցներ սահմանել և Նիգերի օդային տարածքը հայտարարել թռիչքազերծ գոտի:

Միջազգային համայնքը՝ Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ը, Աֆրիկյան միությունը, Եվրոպական միությունը և նախկին գաղութատեր Ֆրանսիան դատապարտել են խռովությունը:

«Նախագահ Բազումը բարձր տրամադրություն ունի, նա մեծ լիդեր է, կռվող մարտիկ է: Նա հավատում է, որ ամեն ինչ լավ կավարտվի»,- ասել է վարչապետ Մահամադուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG