Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այսօր Անկարայում ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների սառեցման պատճառն ադրբեջանական հողերի բռնազավթումն էր:
Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամլո ասուլիսում:
«Բռնազավթումը փաստացի ավարտվել է: Հիմա շարունակվում է աշխատանքը խաղաղության պայմանագրի և սահմանազատման վրա: Մենք ուշադրությամբ հետևում ենք», - ասել է Ֆիդանը:
Նրա փոխանցմամբ, Թուրքիայի դիրքորոշումը հետևյալն է. այն բանից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք կբերվեն պայմանավորվածություններ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կնախաձեռնի թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը:
«Թուրքիայի ուժն Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանի ուժը Թուրքիան է»,- ասուլիսում հայտարարել է Հաքան Ֆիդանը: