Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պնդում է, թե «Արցախի ԶՈւ-ն ճնշում են քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը»


Բաքուն շարունակում է պնդել, թե «Արցախի զինված ուժերը ճնշում են թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը», ինչի հետևանքով ստեղծվում է «լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգությանը»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր ծառայողական խորհրդակցություն է անցկացրել և հանձնարարականներ տվել «օդանավերի անվտանգությունն ապահովելու» ուղղությամբ։ Զաքիր Հասանովի հանձնարարականից ժամեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հայտարարել էր, որ «Արցախի զինված ուժերի գործողությունների հետևանքով» անցած օրերին քաղաքացիական թռիչքներ իրականացնող օդանավերի GPS արբանյակային նավիգացիոն համակարգում անսարքություններ են եղել:

Ստեփանակերտը շարունակաբար հերքում է Բաքվի այդ մեղադրանքները՝ պնդելով, որ ադրբեջանական կողմի մատնանշած օդանավերը կարիք չունեն հատել շփման գիծը, հետևաբար չեն կարող հայտնվել Պաշտպանության բանակի ռադիոճնշման միջոցների ազդեցության ներքո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG