Մատչելիության հղումներ

Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից


Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից», - հաղորդում են խորհրդարանից։

Արթուր Թովմասյանը դեռ երեկ հայտնել էր, որ այսօր հրաժարական է ներկայացնելու։ Նա հայտարարել էր, որ խորհրդարանի ղեկավարի պաշտոնից հեռանում է իր որոշմամբ:

«Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին», - նշել էր Թովմասյանը:

Արցախի խորհրդարանը 3 տարի ղեկավարած Արթուր Թովմասյանի հրաժարականի մասին օրեր առաջ մամուլն էր գրել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Ազգային ժողովի նախագահի թեկնածու է առաջադրվելու ընդդիմադիր Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը։

Խորհրդարանի նոր ղեկավարի ընտրությունը հաջորդ շաբաթասկզբին տեղի կունենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG