Մատչելիության հղումներ

Արցախից Հայաստան է տեղափոխվել 11 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին


Կարմիր Խաչի ավտոմեքենաները Լաչինի միջանցքում, արխիվ
Կարմիր Խաչի ավտոմեքենաները Լաչինի միջանցքում, արխիվ

Այսօր Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից 11 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Լեռնային Ղարաբաղի առողջապահական գերատեսչության փոխանցմամբ, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

«Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ», - ասված է հաղորդագրությունում:

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

Հանրապետական բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 82 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

XS
SM
MD
LG