Մատչելիության հղումներ

Բաքուն հայտարարում է, թե իբր ՀՀ-ն Լաչինի մոտ «սադրանք է նախապատրաստում»


Արխիվ
Արխիվ

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարում է, թե իբր «Հայաստանի կողմից նոր սադրանք է նախապատրաստվում»։

«Ստացված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 26-ին Հայաստանի կողմից Լաչինի միջանցքի պետական սահմանին տեղադրված անցակետի մուտքի մոտ տարբեր տրանսպորտային միջոցների կուտակմամբ ցուցադրաբար ծրագրվում է հերթական սադրանքը», - ասված է հաղորդագրության մեջ։

«Կոչ ենք անում հայկական կողմին ձեռնպահ մնալ նման գործողություններից, որոնք ծառայում են իրավիճակի սրմանը։ Կրկին հայտարարում ենք, որ նման սադրիչ գործողությունների ողջ պատասխանատվությունը ամբողջովին ընկնում է հայկական կողմի վրա»,-հայտարարել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG