Մատչելիության հղումներ

Միրզոյանը և Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վատթարացումը


Մոսկայում երկկողմ հանդիպում են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները։

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վատթարացումը, սննդի և դեղորայքի բացակայությունը, կոնկրետ քայլերի հրատապությունը, թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյանը։

Ավելի ուշ տարածած հաղորդագրությամբ ԱԳՆ-ից հայտնեցին, որ շեշտվել է եռակողմ հայտարարության ստորագրող կողմերի կողմից հստակ քայլերի անհրաժեշտությունը և առկա միջազգային գործիքակազմն այս ուղղությամբ օգտագործելու հնարավորությունը։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է հետագա սահմանազատման գործընթացում առավելագույնս հստակություն ապահովելու նպատակով 1975թ. քարտեզը հիմք ընդունելու հանձնառությունը։

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հանդիպել է նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Նա և Ջեյհուն Բայրամովը քննարկել են ռուս-ադրբեջանական, տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Այս պահին Մոսկվայում ընթանում են երեք արտգործնախարարների բանակցությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG