Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով՝ Խալաֆ Խալաֆովն ազատվել է Ադրբեջանի փոխարտգործնախարարի պաշտոնից։
Ալիևի մեկ այլ հրամանով՝ Խալաֆովը նշանակվել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ։
Խալաֆովը Ադրբեջանի դիվանագիտական ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 1997 թվականից։