Ադրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող ռազմաարդյունաբերական գործարանում այսօր պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել։
Պատճառների մասին չի հաղորդվում։
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է սկսվել։