Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը կրակել է Սարուշենի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊՆ


Ադրբեջանական զինուժն այսօր՝ ժամը 10:00-ից 12: 50 ընկած ժամանակահատվածում, ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք ու 60 մմ ականանետ, հայտնում է Պաշտպանության բանակը։

Հայկական կողմից կորուստներ չկան, նշված է Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Խախտումների վերաբերյալ տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

«Ահա այն իրականությունը, որը պետք է տեսնեն միջազգային հանրությունը և Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության պաշտպանության շուրջ բանակցություններ վարողները», - մեկնաբանելով հրադադարի խախտումը՝ գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում։

Արցախի Ազգային ժողովի օրեր առաջ հղած ուղերձում նշվում էր՝ հրադադարի ռեժիմը խախտվում է պարբերաբար։ Հուլիսի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը 4 անգամ խախտել է հրադադարը՝ կրակելով դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ, ավելի վաղ հայտնել էին Արցախից։

XS
SM
MD
LG