«Մենք Արցախն ենք», «Փրկեք Արցախը», «Բացեք կյանքի ճանապարհը» կարգախոսներով հավաք է անցկացվում Երևանում՝ հաջակցություն շրջափակված Արցախի։
Քաղաքացիները միասնության կոչեր են հնչեցնում ինչպես ամբողջ աշխարհի հայությանը, այնպես էլ միջազգային հանրությանը։ Նրանք հայտարարում են, որ պետք է վերջ տալ անտարբերությանը, միջազգային հանրությունը պետք է սկսի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։
Ելույթներից հետո նրանք երթ սկսեցին Մաշտոցի պողոտայով։