Մատչելիության հղումներ

Ըստ Washington Post-ի՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է նախապատրաստում Ղրղըզստանի դեմ


Washington Post-ը, վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի աղբյուրները, գրում է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է նախապատրաստում Ղրղըզստանի դեմ, քանի որ Ղրղըզստանը շրջանցելով Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցները, Եվրոպայից և Ասիայից ապրանքներ է վերաարտահանում Ռուսաստան։

Վարչակազմի երկու պաշտոնյաներ պարբերականին ասել են, որ որոշումն ընդունվել է ամերիկյան և եվրոպական դիվանագետների՝ վերջին ամիսներին Բիշքեկ կատարած «անարդյունավետ» այցերից հետո։

«Չնայած Ղրղըզստանը, մյուսների համեմատ փոքր երկիր է, բայց նրա օրինակով լավ երևում են բոլոր գործոնները, որոնց օգնությամբ ստեղծվում է անընդունելի բարենպաստ միջավայր պատժամիջոցները շրջանցելու համար»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

Ըստ ամերիկյան կողմի՝ պատժամիջոցներով արգելված ապրանքների ռե-էքսպորտում ընդգրկված են ռուսական հատուկ ծառայություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG