Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին թուրքական արտադրության Togg տեսակի էլեկտրամեքենա է նվիրել


Togg տեսակի թուրքական արտադրության առաջին էլեկտրամեքենան
Togg տեսակի թուրքական արտադրության առաջին էլեկտրամեքենան

Պարսից ծոցի երկրներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայում թագաժառանգ Մոհամադ բին Սալմանին թուրքական արտադրության Togg տեսակի էլեկտրամեքենա է նվիրել:

Togg-ը (Türkiye'nin Otomobili Girişim Grubu) բացառապես էլեկտրականությամբ աշխատող շարժիչով Թուրքիայում արտադրված առաջին մեքենան է:

Այսօրվա դրությամբ ստեղծվել է Togg էլեկտրամեքենաների երկու մոդել, որոնցից մեկն ամբողջական լիցքավորմամբ կարող է անցնել 300, մյուսը՝ 500 կիլոմետր: Մեքենայի մարտկոցը կարող է ծառայել մինչև 8 տարի:

Անցյալ տարվա հոկտեմբերից սկսվել է Togg-երի զանգվածային արտադրությունը: Թուրքերը ցանկանում են տարեկան արտադրել մոտ 100 հազար էլեկտրամեքենա:

Դրա արժեքը՝ կախված կահավորումից, տատանվում է 40-ից 60 հազար դոլարի սահմաններում:

Էրդողանը թագաժառանգի հետ բանակցել է «Ալ-Սալման» պալատում և հանդիպումից հետո Մոհամադ բին Սալմանին նվիրել է այդ մեքենան։ Թուրքիայի նախագահը հյուրանոց է վերադարձել այդ մեքենայով, որը Սաուդյան Արաբիայի թագաժառանգն է վարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG