Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկվել: Վերջին տվյալներով, ամերիկյան 1 դոլարի գինը կազմել է 26.95 լիրա, 1 եվրոյինը՝ 30.31 լիրա:
Թուրքական արժույթի գնանկման նոր փուլը սկսվել է այն բանից հետո, երբ երեկ հաղորդվել է հացահատիկի գործարքի կասեցման մասին:
Ավելի վաղ Թուրքիայի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5 տոկոսից հասցրել է 15 տոկոսի, ինչը պետք է զսպեր գնաճը, սակայն նույնիսկ դրանից հետո թուրքական լիրան շարունակել է արժեզրկվել: