Բելառուսի սահմանապահ ծառայության աշխատակիցները ուկրաինական հետախուզական ԱԹՍ են ոչնչացրել։ Պաշտոնական Մինսկի այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը՝ Գոմելի մարզում։
Բելառուսի իշխանությունների պնդմամբ՝ ուկրաինական հետախուզական կվադրոկոպտերը սահմանը հատել է Դնեպր գետի ափամերձ հատվածում, որից հետո սահմանապահները, ռադիէլեկտրոնային պայքարի միջոցներ կիրառելով, չեզոքացրել են սարքը։