Հայաստանի ֆուտբոլի ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչված՝ «Ուրարտու»-ի ու Հայաստանի հավաքականի խաղացող Ուգոչուկվու Իվուն կարիերան կշարունակի ռուսաստանյան «Ռուբին» (Կազան) ակումբում։
Նիգերիացի կիսապաշտպանն «Ուրարտու»-ի կազմում անցկացրել է երեք տարի։ Անցած մրցաշրջանում նա երևանյան թիմի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։