Մատչելիության հղումներ

Հարավային Կորեան «ավելի շատ ականազերծման սարքավորումներ կտրամադրի Ուկրաինային»


Հարավային Կորեան ավելի շատ ականազերծման սարքավորումներ կտրամադրի Ուկրաինային, կիրակի օրը հայտարարել է հարավկորեացի պաշտոնյան՝ շաբաթավերջին նախագահ Յուն Սուկ Յոլի Կիև կատարած այցից հետո:

Յուն Սուկ Յոլը խոստացել էր ավելի շատ ռազմական և հումանիտար օգնություն տրամադրել Ռուսաստանի դեմ պայքարում:

«Մենք մտածում ենք ընդլայնել ականների որոնիչների և ականազերծման սարքավորումների աջակցությունը, քանի որ Ուկրաինայի պահանջարկը մեծ է», - ճեպազրույցում ասել է Յունի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Կիմ Թաե Հյոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG