Մատչելիության հղումներ

ՌԴ-ն իրեն իրավունք կվերապահի հայելային գործողությունների, եթե կասետային ռազմամթերքներն օգտագործվեն մեր դեմ. Պուտին


Ռուսաստանին դեռևս անհրաժեշտ չի եղել օգտագործել կասետային զինամթերք, բայց «եթե դրանք կիրառվեն մեր դեմ, մենք իրավունք ենք վերապահում հայելային գործողություններին», ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մինչ այժմ մենք դա չենք արել, չենք օգտագործել և նման կարիք չենք ունեցել, չնայած հայտնի դեֆիցիտին որոշակի ժամանակահատվածում, ունենք նաև զինամթերք, բայց դա չենք արել։ Բայց, իհարկե, եթե դրանք օգտագործվեն մեր դեմ, մեզ վերապահում ենք հայելային գործողությունների իրավունքը», - ասել է Պուտինը։

Ուկրաինային նման զինամթերք տրամադրելու որոշման մասին վերջերս հայտնել էր նախագահ Ջո Բայդենը։

ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի գործողությունների կառվարման ղեկավար Դուգլաս Սիմսը հայտնել է, որ Ուկրաինան արդեն ստացել է կասետային զինամթերք, և որ կասետային ռումբերի մի մասը հատկացրել է ԱՄՆ-ն, մյուս մասը դաշնակիցները։

XS
SM
MD
LG