Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է կրակ բացելու մասին ադրբեջանական կողմի հաղորդումը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 16-ին` ժամը 02:30-ին, կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։