Մատչելիության հղումներ

Բաքու. Բրյուսելում քննարկվել է «հայկական զորամասերի դուրսբերումը և զինաթափումը»


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան էջից

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը քիչ առաջ տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ Բրյուսելում Ալիև-Փաշինյան-Միշել բանակցությունների ընթացքում քննարկվել է այդ թվում «Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերումը և ապօրինի կազմավորումների զինաթափումը»։

«Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունների շարունակման, սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերման և ապօրինի կազմավորումների զինաթափման շուրջ», - ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։

Դրանում նաև ընդգծվում է՝ Բրյուսելում կայացած այս բանակցությունները գնահատվել են որպես վաշինգտոնյան հանդիպման շարունակություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG