Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Սենատի նախագահի համոզմամբ՝ Փարիզը պետք է արագացնի զենքի տրամադրումը Հայաստանին


Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն Փարիզում Հայաստանի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ կայացած հանդիպումից հետո Թվիթերի իր էջում գրել է, որ պահանջում է անհապաղ վերաբացել Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը և արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական զենքի տրամադրումը Հայաստանին՝ ապահովելու նրա անվտանգությունը։

Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայում է աշխատանքային այցով։

Հունիսի կեսերին Ֆրանսիա էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG