Մատչելիության հղումներ

Թուրքիան պատրաստվում է օգոստոսին ընդունել Պուտինին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր Ստամբուլում ասել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում օգոստոսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ընդունելու համար։

Նա նշել է, որ Պուտինի հետ ընդհանուր դիրքորոշում ունեն հացահատիկի արտահանման սևծովյա նախաձեռնության հարցում, և հայտնել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նամակ է հղել Ռուսաստանի նախագահին։

«Հուսով եմ՝ այդ նամակով և Ռուսաստանի հետ մեր ընդհանուր ջանքերով կերկարաձգենք հացահատիկի միջանցքի մասին համաձայնության ժամկետը»,- ասել է Էրդողանը։

Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման համաձայնագիրը ձեռք էր բերվել ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդության ջանքերով։ Առկա համաձայնագրի ժամկետը ավարտվում է այս ամսին։ Մոսկվան հայտարարել էր, որ ժամկետը երկարաձգելու հիմքեր չի տեսնում։

Էրդողանի այսօրվա հայտարարություններից հետո Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Պուտինը առաջիկա օրերին չի պլանավորում հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ, բայց միաժամանակ նշել է, որ անհրաժեշտության դեպքում այն կարող է կազմակերպվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG