Մատչելիության հղումներ

ԼՂ-ում երկու անչափահաս երեխաները մահացել են հումանիտար ծանր իրավիճակի հետևանքով. Արարատ Միրզոյան


Լեռնային Ղարաբաղում երկու անչափահաս՝ երեքամյա և վեցամյա երեխաները մահացել են հումանիտար ծանր իրավիճակի հետևանքով, հայտնում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Թվիթերում կատարած գրառմամբ:

«Լաչինի միջանցքի 7-ամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի բնակչության ամբողջական պաշարումը անդառնալի և կործանարար ազդեցություն են ունենում բնակչության կյանքի վրա: ԼՂ բնակիչներ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան մահացել են հումանիտար ծանր իրավիճակի հետևանքով», - գրել է ԱԳ նախարարը:

Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հուլիսի 8-ին հաղորդել էր, որ Մարտակերտի շրջանում երկու անչափահաս՝ երեքամյա և վեցամյա երեխա է մահացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG