Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե 2025 թվականին ռուս խաղաղապահները պետք է հեռանան «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից»:
Նրա խոսքով, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ռուսական խաղաղապահ զորախումբը պետք է Ղարաբաղում տեղակայված լինի 5 տարի։
«2025-ին Ռուսաստանը պետք է հեռանա այդ տարածքից: Այդ է գրված համաձայնագրում, և ես հավատում եմ, որ Ռուսաստանը կկատարի դրա պահանջը»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը:
Այդ մեկնաբանություններով Էրդողանը հանդես է եկել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո տեղի ունեցած ասուլիսում: