Մատչելիության հղումներ

Մոսկվան վտանգավոր է համարում «Մեծ 7»-ի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու որոշումը


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դատապարտել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու «Մեծ յոթնյակի» նախաձեռնությունը և այն «չափազանց վտանգավոր» է անվանել:

«Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալով, այդ երկրները գործնականում կանտեսեն անվտանգության անբաժանելիության միջազգային սկզբունքը», - հայտարարել է Պեսկովը:

Նրա փոխանցմամբ, դա կլինի ոտնձգություն Ռուսաստանի անվտանգության նկատմամբ, ինչը հղի է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ բացասական հետևանքներով: Ռուսաստանը, Պեսկվի խոսքով, ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG