Մատչելիության հղումներ

Նարիշկին. «Ուկրաինայի հարցով բանակցությունների պայմանները դեռ պետք է հասունանան»


ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, արխիվ
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, արխիվ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե Ուկրաինայի հարցով բանակցությունների պայմանները դեռ պետք է հասունանան:

«Վաղ թե ուշ բանակցությունները հնարավոր կլինեն, դա բնական է, քանի որ ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ զինված, ավարտվում է բանակցություններով, բայց դրանց պայմանները դեռ պետք է հասունանան», - ասել է Նարիշկինը:

Նա հաստատել է, որ հունիսի վերջին հեռախոսով զրուցել է ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսի հետ:

«Զրույցի պատճառը հունիսի 24-ի իրադարձությունն էր [Եվգենի Պրիգոժինի ղեկավարած «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինված խռովության փորձը]: Բայց դա, երևի, ավելի շատ առիթ էր, որովհետև զրույցի հիմնական մասը նվիրված էր Ուկրաինայի թեմային: Մենք քննարկում էինք Ուկրաինայի խնդրի կարգավորման ուղիները», - հայտնել է Նարիշկինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG