Մատչելիության հղումներ

Վախճանվել է գրող Միլան Կունդերան


Գրող Միլան Կունդերա, 2020թ.
Գրող Միլան Կունդերա, 2020թ.

Հուլիսի 11-ին 94 տարեկանում վախճանվել է ծագումով չեխ ֆրանսիացի գրող Միլան Կունդերան: Այդ մասին հայտնել է Le Monde ֆրանսիական պարբերականը:

Միլան Կունդերան համարվում է արդի գրականության ամենահայտնի ստեղծագործողներից մեկը, նա մեծագույն գնահատականի արժանացած մի շարք վեպերի և պատմվածքների հեղինակ է:

Նրա ամենահայտնի ստեղծագործությունն է «Կեցության անտանելի թեթևությունը» վեպը (ֆրանսերեն՝ "L'insoutenable légèreté de l'être", չեխերեն՝ «Nesnesitelná lehkost bytí»): Միլան Կունդերան այն գրել է 1982 թվականին: Վեպն առաջին անգամ հրատարակվել է 1984-ին:

Քաղաքական հայացքների համար Չեխոսլովակիայում հալածանքների ենթարկված Կունդերան 1975 տեղափոխվել է Ֆրանսիա և տարիներ անց սկսել է ֆրանսերեն գրել:

Արտասահման մեկնելուց հետո նա Չեխիա չի վերադարձել և արգելել է իր ստեղծագործությունները հրատարակել Չեխիայում:

2019 թվականին Կունդերան Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի առաջարկով վերականգնել է քաղաքացիությունը, որից տասնամյակներ առաջ զրկվել էր Չեխոսլովակիայի կոմունիստ ղեկավարների վճռով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG