Մատչելիության հղումներ

Փաշինյանը Միրզիյոևի հետ քննարկել է հայ-ուզբեկական հարաբերությունների հետագա զարգացման հարցեր


Փաշինյան-Միրզիյոև հանդիպում Աշխաբադում, 11-ը հոկտեմբերի, 2019թ․
Փաշինյան-Միրզիյոև հանդիպում Աշխաբադում, 11-ը հոկտեմբերի, 2019թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ հեռախոսով քննարկել է հայ-ուզբեկական հարաբերությունների հետագա զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին վերաբերող հարցեր:

Ըստ վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանը նաև շնորհավորել է Միրզիյոևին երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու առիթով:

Կիրակի օրը կայացած ընտրություններում Շավքաթ Միրզիյոևը վերընտրվել է Ուզբեկստանի նախագահի պաշտոնում: Արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Միրզիյոևի օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 87 տոկոսը:

XS
SM
MD
LG