Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն կրակոցների մասին են հաղորդում, ադրբեջանական կողմը՝ նաև մեկ վիրավորի


Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները այսօր ՝ ժամը 17:35-ին, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տեղի և Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Բաքուն, իր հերթին, հայտնում է Լաչինի մոտ իրենց դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ իրենք մեկ վիրավոր ունեն։

Հուլիսի 11-ին՝ ժամը 20:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ավելի ուշ ևս մեկ հաղորդագրությամբ տեղեկացրեց հայկական կողմը։

«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 21:15-21:30-ը կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG