Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովը գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին գրանցել է Մոսկվայի քաղաքապետի թեկնածու: Սոբյոնինն առաջինն է պաշտոնապես գրանցված թեկնածուների ցանկում:
Փաստաթղթերի ընդունումն ավարտվել է հուլիսի 7-ին: Սոբյանինից զատ դիմումներ են ներկայացրել Դմիտրի Գուսևը, Վլադիսլավ Դավանկովը, Լեոնիդ Զյուգանովը և Բորիս Չերնիշևը:
Ընտրությունները Մոսկվայում և Ռուսաստանի Դաշնության մի շարք այլ շրջաններում ու ավաններում տեղի կունենան սեպտեմբերի 10-ին՝ 2023 թվականի միասնական քվեարկության օրը: